«Արմինիայի» դարպասապահ Ստեֆան Օրտեգան անվճար տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»:
Կողմերը երեք տարվա պայմանագիր են կնքել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
29-ամյա դարպասապահը «Արմինիայում» հանդես էր գալիս 2007 թվականից։
«Սա հիանալի հնարավորություն է ինձ համար, «Մանչեսթեր Սիթին» հիանալի ակումբ է։
Այս թիմին միանալու և հաջողության հասնելու հնարավորությունը երազանքի իրականացում է:»,- ասել է գերմանացին: