«Բարսելոնայի» տնային մարզադաշտը վերանվանվել է. Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Այսուհետ կատալոնացիների ստադիոնը կկոչվի «Spotify Camp Nou»։
Ուրբաթ օրը՝ հուլիսի 1-ին, ուժի մեջ է մտնում ակումբի և Spotify-ի համաձայնագիրը, ըստ որի՝ աշխարհի ամենահայտնի աուդիո հոսքային հարթակը դառնում է ակումբի գլխավոր գործընկերն ու պաշտոնական աուդիո գործընկերը։