Կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»։
2021 թվականի օգոստոսից բրազիլացին վարձավճարով հանդես է գալիս «Ֆլամենգոյում»։ Ակումբն իրավունք ուներ գնելու կիսապաշտպանին, սակայն չի օգտվել դրանից։
««Ֆլամենգոն» ցանկանում է շնորհակալություն հայտնել Պերեյրային ակումբում աշխատելու ողջ ընթացքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն մաղթել նրան կարիերայում»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ: