Մոհամեդ Սալահ. «Պետք է շարունակենք քրտնաջան աշխատել ու պահպանենք դրական տրամադրվածությունը»

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը արձագանքել է ակումբի հետ նոր պայմանագրի կնքմանը:

«Ես ինձ կատարյալ եմ զգում։ Ուրախ եմ, որ շարունակելու եմ տիտղոսներ նվաճել ակումբի հետ։ Սա բոլորիս համար երջանիկ օր է։

Այս մրցաշրջանում մենք մոտ էինք 4 տիտղոս նվաճելուն, բայց, ցավոք, վերջին ամսում երկու տիտղոս նվաճեցինք։

Իմ կարծիքով, մենք հիանալի մարզավիճակում ենք, և ֆենոմենալ նորեկներ ունենք։

Պետք է շարունակենք քրտնաջան աշխատել ու պահպանենք դրական տրամադրվածությունը»,- ասել է Մոհամեդը։