Հայտնի է՝ «Ռոմայի» փոխարեն որ թիմը «Բարսայի» հետ կխաղա Գամպերի գավաթի մրցաշարում

«Միլանը» պետք է փոխարինի «Ռոմային» Գամպերի գավաթի՝ «Բարսելոնայի» հետ խաղում։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը՝ հռոմեացիները հրաժարվել են մասնակցել և կատարել նախապես պայմանավորված պարտավորությունները։

«Բարսելոնայի» և «Միլանի» միջև բանակցություններն ավարտական ​​փուլում են։ Վերջին անգամ «ռոսոներիները» Գամպերի գավաթի խաղարկությանը մասնակցել են 2010 թվականին՝ 11-մետրանոցներով պարտվելով կատալոնացիներին։

Գամպերի գավաթը ֆուտբոլային ընկերական մրցաշար է, որը կազմակերպվում է ամեն տարի «Բարսելոնայի» կողմից։