«Նոայի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Իլյա Ուդոդովը խզել է պայմանագիրը երևանյան ակումբի հետ երկկողմ համաձայնությամբ:
Պաշտպանը «Նոայում» հանդես էր գալիս այս տարվա հունվարից:
«Շնորհակալություն ենք հայտնում Իլյային ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ իր հետագա կարիերայում»,- գրված է ակումբի տարածած հայտարարության մեջ: