«Ատլետիկոյի» նախկին հարձակվող Դիեգո Կոստան կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն, տեղեկացնում է O Tempo-ն։
Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռայո Վալյեկանոն» և «Խետաֆեն»:
33-ամյա հարձակվողը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Կոստայի վերջին ակումբը եղել է բրազիլական «Ատլետիկո Մինեյրոն», որտեղից նա հեռացել է դեռևս 2021 թվականին: