Բրազիլացի հարձակվող Նեյմարի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագրի ժամկետը ինքնաբերաբար երկարաձգվել է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 1-ին բրազիլացի հարձակվողի ու փարիզյան ակումբի միջև գործող համաձայնագիրը երկարաձգվելու է մինչև 2027 թվականը, եթե կողմերը առարկություն չունենան։
L’Equipe-ի հավաստմամբ՝ ֆուտբոլիստի գործակալը վստահ է, որ գալիք մրցաշրջանում Նեյմարը կբարելավի խաղամակարդակը։
2021/22 մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է Լիգա 1-ի 22 խաղի, որոնցում խփել է 13 գոլ, կատարել 6 արդյունավետ փոխանցում։