Ուլի Հյոնես. ««Բավարիան» հասկացրել է, որ Լևանդովսկին կմնա մինչև պայմանագրի ավարտը»

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն գնելու «Բարսելոնայի» փորձերի մասին։

«Ես ոչինչ չգիտեմ նոր առաջարկի մասին։ Սակայն ելնելով ակումբում տիրող իրավիճակից, այն, ինչ ես լսել եմ մի քանի խոսակցությունների ընթացքում, «Բարսելոնան» կարող է այլևս չանհանգստանալ:

Դա իմ որոշելիքը չէ, բայց «Բավարիան» շատ հստակ հասկացրել է, որ Ռոբերտը պետք է մնա մինչև պայմանագրի ավարտը»,- Հյոնեսի խոսքերն է մեջբերում Kicker-ը: