«Թոթենհեմը» հրաժարվել է կիսապաշտպան Էմերսոն Ռոյալին վաճառել «Ատլետիկոյին», հայտնում է Sky Sports-ը: Լոնդոնյան ակումբը չի շտապում բաժանվել բրազիլացուց։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդցիները լրջորեն են տրամադրված 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։ «Ատլետիկոն» ցանկացել է վարձակալել կիսապաշտպանին մեկ մրցաշրջանով, սակայն «խցանները» մերժել են առաջարկը:
Էմերսոնը «Թոթենհեմում» հանդես է գալիս նախորդ տարվա օգոստոսից։ Լոնդոնցիները նրան գնել են «Բարսելոնայից» 25 միլիոն եվրոյի դիմաց: