«Յուվենտուսը» հայտարարել է հարձակվող Ալվարո Մորատայի՝ ակումբից հեռանալու մասին։
Թուրինյան ակումբը սոցցանցերի իր էջերում շնորհակալություն է հայտնել իսպանացի ֆուտբոլիստին անցկացրած մրցելույթների համար։
Այսօր ավարտվել է Մորատայի վարձակալության պայմանագիրը «Յուվենտուսի» հետ, և հարձակվողը վերադառնում է Մադրիդի «Ատլետիկո»: