«Միլանը» և Ֆիկայո Տոմորին կերկարաձգեն պայմանագրի ժամկետը

«Միլանը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Ֆիկայո Տոմորիի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Կողմերի միջև գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2025 թվականին, սակայն ակումբը ցանկանում է այն երկարաձգել բարելավված պայմաններով։

24-ամյա ֆուտբոլիստը նոր համաձայնագրով տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա։

2021/22 մրցաշրջանում Տոմորին Ա Սերիայում անցկացրել է 31 հանդիպում և «Միլանի» հետ դարձել չեմպիոն: