Լյուկ դե Յոնգը լքում է «Բարսելոնան»

31-ամյա հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը հրաժեշտ է տվել «Բարսելոնային»:

«Յուրահատուկ ժամանակ էր։ Ձեզ ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,-թվիթերում գրել է Լյուկ դե Յոնգը:

Կատալոնացիների կազմում Լա Լիգայում 21 խաղում Լյուկ դե Յոնգը խփել է 6 գոլ։