Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատրաստ է 2023 թվականի ամռանը երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է AS-ը։ Հունիսի 8-ին խորվաթը մադրիդցիների հետ նոր համաձայնագիր էր կնքել՝ մինչև 2023 թվականի ամառը ժամկետով։
Աղբյուրի տեղեկություններով՝ 36-ամյա ֆուտբոլիստը չի պատրաստվում ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Հաջորդ ամռանը կիսապաշտպանը կդիտարկի պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը։
Այսպիսով, Մոդրիչը կարող է մադրիդյան ակումբում հանդես գալ ևս երկու լիարժեք մրցաշրջան։