«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին ձեռք բերելուն: Այս մասին Twitter-ում հայտնել է Sky Sport Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերային գործարքը վերջնական փուլում է։ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ներկայացնել Դե Յոնգին այս շաբաթավերջին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մանկունիանցիները հոլանդացի կիսապաշտպանի տրանսֆերի համար կվճարեն 65 մլն եվրո, ևս 20 մլն «Բարսելոնան» կարող է ստանալ որպես բոնուս։
Նախորդ մրցաշրջանում 25-ամյա Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։