«Յուվենտուսը» թիրախավորել է ՊՍԺ-ի առանցքային ֆուտբոլիստին

ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն հնարավոր է լքի փարիզյան ակումբը, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի պաշտոնական կայքը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի հետ կարող է պայմանագիր կնքել «Յուվենտուսը», եթե պաշտպան Մատեյս դե Լիգտը հեռանա թուրինյան ակումբից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 22-ամյա հոլանդացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսին»։

Նախորդ մրցաշրջանում Կիմպեմբեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։