Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հավաստիացնում է, որ ՊՍԺ-ն պայմանավորվել է «Պորտուի» հետ՝ կիսապաշտպան Վիտինյայի տրանսֆերի գնման հարցում։
Ըստ Ռոմանոյի՝ ՊՍԺ-ն 40 մլն եվրո կվճարի ֆուտբոլիստի համար։ Մոտ օրերս կիսապաշտպանը բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի ակումբի հետ։
2021/22 մրցաշրջանում 22-ամյա Վիտինյան «Պորտուի» կազմում անցկացրել է 47 հանդիպում, որոնցում խփել է 4 գոլ, և կատարել 5 գոլային փոխանցում։