«Բավարիան» մերժել է Ռոբերտ Լևանդովսկու վերաբերյալ «Բարսելոնայի» երրրորդ առաջարկը

«Բավարիան» մերժել է «Բարսելոնայի» երկրորդ առաջարկը հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը պատրաստ էր վճարել 45 միլիոն եվրո, ինչպես նաև 5մլն բոնուսներ։ Սակայն մյունխենցիները ցանկանում են միանգամից 50 մլն եվրո ստանալ 33-ամյա ռմբարկուի տրանսֆերի համար։

«Բարսելոնան» իր առաջին առաջարկն արել էր մայիսի վերջին։ Սակայն մյունխենյան ակումբը, ցանկանալով թիմում պահել Լևանդովսկուն, չէր պատասխանել «կապտանռնագույնների» առաջարկին։ Անձամբ լեհ հարձակվողը հունիսի սկզբին հայտարարեց «Բավարիայից» հեռանալու ցանկության մասին, իսկ հետո հաստատեց, որ մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։