«Բարսելոնայի» բյուջեն կհամալրվի 267 միլիոն եվրոյով ամերիկյան Sixth Street Partners ներդրումային ընկերությանը 25 տարով հեռուստատեսային իրավունքների 10%-ը վաճառելու գործարքի արդյունքում, հայտնում է sport.es-ը։
Միջոցները կատալոնացիների հաշվին կփոխանցվեն մինչև հուլիսի 1-ը, ինչը թույլ կտա ակումբին փակել ֆինանսական տարին դրական հաշվեկշռով և սկսել կրճատել պարտքերը: Հակառակ դեպքում «Բարսելոնան» տարին կավարտեր 150 միլիոն եվրոյի վնասով։ Sixth Street Partners-ի դրամական հոսքերը «Բարսելոնային» հնարավորություն կտան իրականացնել ամառային բոլոր ծրագրված տրանսֆերները: