Չավին Դեմբելեի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին. «Ամեն ինչ կախված է Ուսմանից»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հարձակվող Ուսման Դեմբելեի գործակալի հետ հանդիպումից հետո պատասխանել է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ֆուտբոլիստի հետ բանակցությունների ընթացքի մասին հարցին։

«Ոչինչ չեմ կարող ասել։ Ամեն ինչ կախված է Դեմբելեից»,- ասել է մարզիչը։

Դեմբելեի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է հունիսի 30-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ՝ Դեմբելեի աշխատավարձի պահանջների պատճառով։