«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան մեկնաբանել է այն լուրերը, թե բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ ՊՍԺ-ից։
«Նեյմարը պետք է տեղափոխվի «Չելսի». Եթե այդպես ստացվի, ապա դա կլինի լավագույն լուծումը կողմերի համար:
Ես դեռ ոչինչ չգիտեմ գործարքի մասին, բայց հուսով եմ, որ ամեն ինչ կստացվի»,- ասել է Տիագոն:
Նախորդ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։