Մոսկվայի ԲԿՄԱ-2-ի ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցևի գործակալը հայտնել է, որ նա հանդես կգա ՝ Հայաստանի ազգային հավաքականում:
«Հայկական անձնագիր ստանալու և ազգային հավաքականում ընդգրկվելու հարցն ընթացքի մեջ է»,- Metaratings-ին ասել է գործակալը։
19-ամյա Բագրինցևը 2021/2022 մրցաշրջանում ԲԿՄԱ-2-ի կազմում մասնակցել է 23 հանդիպման, դարձել 5 գոլի և 7 ասիստի հեղինակ:
Բագրինցևը հանդես է եկել Ռուսաստանի Մ15, 16, 17 և 19 տարեկանների հավաքականներում: