«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ներկայացուցիչ Սեբաստիան Լեդուրեն հայտնել է, որ բելգիացու՝ «Ինտեր» տեղափոխության բոլոր դետալներն արդեն համաձայենցված են:
«Մենք ստորագրել ենք բոլոր փաստաթղթերը։ «Ինտերը» և «Չելսին» մեծ աշխատանք են կատարել:
Ի՞նչ կլինի հետագայում: Կվայելենք Լուկակուի վերադարձը «Ինտեր»»,- Sky Italia-ին ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանյան ակումբը 29-ամյա հարձակվողին կվարձակալի «Չելսիից» մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։