Ռիշարլիսոնը շուտով կփոխի ակումբային գրանցումը

«Թոթենհեմը» մոտ է «Էվերթոնի»  բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնի հետ պայմանագիր կնքելուն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ կողմերի միջեւ բանակցություններն ընթանում են դրական հունով՝ չնայած ֆուտբոլիստի համար պայքարում «Չելսիի» միջամտությանը։

Մոտ ժամանակներս ակումբները կարող են հայտարարել տրանսֆերի մասին, որը կարժենա 70 մլն եվրո։ «Էվերթոնը» նախատեսում է ավարտել գործարքը մինչև հունիսի 30-ը։

Անցած մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում հարձակվողը 30 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։