Մադրիդի «Ռեալը» նոր դիրքորոշում ունի Էդեն Ազարի կարգավիճակի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Էդեն Ազարին նոր մրցաշրջանում հնարավորություն տալ հաստատվել թիմում, հայտնում է Marca-ն։

Ըստ հրապարակման՝ ակումբում հույս ունեն, որ բելգիացին պատրաստ կլինի խաղալ ցանկացած դիրքում։

Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստն ակումբի կազմում անցկացրել է 66 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Մադրիդյան ակումբում անցկացրած ողջ ժամանակի ընթացքում Ազարը ստացել է 16 վնասվածք։

Անձամբ կիսապաշտպանը, ցանկանում է մնալ «Ռեալում» և պայքարել մեկնարկային կազմում տեղ ունենալու համար։