«Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը մոտ է ՊՍԺ-ի հետ անձնական պայմանագրի շուրջ համաձայնության գալուն, հայտնում է RMC Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 3 տարվա պայմանագիր՝ մեկ մրցաշրջանում 6 միլիոն եվրո աշխատավարձով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պորտուգալացու տրանսֆերի համար «Լիլին» կվճարի 30 միլիոն եվրո: