Մադրիդյան ակումբը Հեկտոր Բելերինի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ է սկսել «Արսենալի» հետ

«Ատլետիկոն» բանակցություններ է սկսել «Արսենալի» հետ պաշտպան Հեկտոր Բելերինի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է El Des Marque-ը:

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Բետիսում»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբի ներկայացուցիչները նախնական բանակցություններ են վարել ֆուտբոլիստի գործակալի հետ, իսկ այժմ նույնն անում են լոնդոնյան թիմի հետ։

Անձամբ ֆուտբոլիստը, հետաքրքրված է մշտական ​​հիմունքներով «Բետիս» տեղափոխվելով։