Մադրիդի «Ատլետիկոն» խնդիրներ ունի Ակսել Վիտսելի տրանսֆերի հարցում

Կիսապաշտպան Ակսել Վիտսելի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիայից» Մադրիդի «Ատլետիկո» հետաձգվել է։

Ինչպես հայտնում է El Partidazo de Cope-ը, մադրիդյան ակումբը գերազանցել է աշխատավարձի շեմը, ուստի չի կարող գրանցել բելգիացուն։

Նշվում է, որ աշխատավարձի չափը կրճատելու համար «Ատլետիկոն» կարող է ժամկետից շուտ բաժանվել Անտուան ​​Գրիզանիից, ով «Բարսելոնայից» վարձակալվել էր մինչև 2023 թվականը։

2012-ից 2016 թվականներին Վիտսելը հանդես է եկել «Զենիթում»: 2018 թվականի սեպտեմբերից 33-ամյա կիսապաշտպանը պաշտպանել է Դորտմունդի «Բորուսիայի» գույները, որի կազմում անցած մրցաշրջանում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։