Ֆաբրիցիո Ռոմանոն նոր տեղեկություն ունի Լուկա Յովիչի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող վը մոտ է «Ֆիորենտինա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբները գրեթե ավարտել են գործարքը: Մադրիդի «Ռեալն» ու «Ֆիորենտինան» կիսելու են ֆուտբոլիստի աշխատավարձը վճարելու պարտավորությունը։

Իտալական թիմն ակնկալում է, որ 24-ամյա սերբն առաջիկա օրերին բուժզննում կանցնի՝ տրանսֆերը ավարտելու համար։

2021/22 մրցաշրջանում Յովիչը «Ռեալի» կազմում մասնակցել է 19 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։