«Չելսին» կենտրոնական պաշտպանի դիրքը ուժեղացնելու տարբերակ է փնտրում:
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը հայտնում է, որ լոնդոնցիները վերադարձել են «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի տարբերակին, ով մեկ տարուց կարող է ազատ գործակալ դառնալ։
Նշվում է, որ «կապույտները» արդեն կապի մեջ են եղել Կուլիբալիի գործակալի հետ:
«Նապոլին» ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է առնվազն 40 միլիոն եվրո։