«Մանչեսթեր Յունայթեդը» 40 միլիոն եվրո է առաջարկել «Այաքսի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսի համար, հայտնում է լրագրող Էրնանա Սիստոն Twitter-ում:
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա արգենտինացու համար նույնքան գումար է առաջարկել նաև «Արսենալը»։Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ամստերդամյան ակումբը պաշտպանին գնահատում է 52-57 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Լիսանդրոն բոլոր մրցաշարերում Ամստերդամի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։