«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում։ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան», հաղորդում է Get German Football News-ը՝ հղում անելով Bild-ին։
«Բավարիան» ձեռք կբերի կանադացի ֆուտբոլիստին, եթե հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հեռանա ակումբից, հայտնում է աղբյուրը։ «Շտուտգարտի» հարձակվող Սաշա Կալայջիչն այլընտրանքային տարբերակ է, սակայն «Բավարիան» ավստրիացու տրանսֆերը որպես հիմնական տարբերակ չի համարում։
Հիշեցնենք, որ Լևանդովսկին մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։ Հաղորդվում էր, որ «կապտանռնագույնները» լեհի տրանսֆերի համար առաջարկել են 40 միլիոն եվրո, սակայն «Բավարիան» ցանկանում է նվազագույնը 50 միլիոն եվրո: