«Բարսելոնան» նոր առաջարկ է արել Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի վերաբերյալ

Այսօր՝ հունիսի 29-ին «Բարսելոնան» երրորդ առաջարկն է արել «Բավարիային» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի վերաբերյալ։

Ըստ Bild պաբերականի, կատալոնական ակումբը լեհ հարձակվողի համար առաջարկել է 50 միլիոն եվրո + 5 միլիոն եվրո բոնուսներ։

«Բարսելոնան» Լևանդովսկու համար վերջին առաջարկն արել է անցած շաբաթ, սակայն մյունխենյան ակումբը, մերժել է ակումբին։