Իտալիայի առաջնությունում կարող է ներդրվել «Ոսկե խաղի» կանոնը

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր կայացած  նիստի ընթացքում որոշել է 2022/23 մրցաշրջանից սկսած  փոխել Ա Սերիայի կանոնակարգը և անցկացնել «Ոսկե խաղ»՝ հայտնում է Football Italia-ն։

«Ոսկե խաղի» անցկացումը հնարավոր կլինի, եթե վերջին տուրից հետո առաջին տեղը հավասար միավորներով կիսեն 2 թիմ։

Եթե «Ոսկե խաղն» ավարտվի ոչ-ոքի, ապա հիմնական ժամանակից հետո անմիջապես կնշանակվի 11-մետրանոց հարվածաշար: Այս սկզբունքը կգործի միայն չեմպիոնության համար պայքարում: