Թուրինի «Յուվենտուսը» հաջորդ շաբաթ կհայտարարի ՊՍԺ-ի արգենտինացի վինգեր Անխել դի Մարիային ձեռք բերելու մասին՝ տեղեկացնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն:
Անխելը թիմին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով: Անխելը 1 տարվա պայմանագիր կկնքի թուրինցիների հետ՝ 6 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով:
Դի Մարիայի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ գործում է մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը:
Transfermarkt-ն Անխել դի Մարիայի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: