«Խիմկիից» հեռացել է փորձառու պաշտպան Յուրի Ժիրկովը։ Կողմերը պայմանավորվել են պայմանագիրը վաղաժամ խզելու մասին։
««Խիմկի» ֆուտբոլային ակումբը պայմանավորվել է խզել պայմանագիրը Յուրի Ժիրկովի հետ երկկողմ համաձայնությամբ։ Շնորհակալություն ենք հայտնում պաշտպանին մեր ակումբում անցկացրած ժամանակահատվածի համար և մաղթում հաջողություններ»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:
2021/22 մրցաշրջանում 38-ամյա Ժիրկովը «Խիմկիի» կազմում անցկացրել է ընդամենը 3 հանդիպում։