«Չելսին» համաձայնության է եկել «Լիդսի» հետ հարձակվող Ռաֆինյայի տրանսֆերի հարցում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Տրանսֆերի գումարը կկազմի 60-65 մլն ֆունտ՝ ներառյալ բոնուսները։
«Չելսին» այժմ բանակցություններ է վարում 25-ամյա ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի մանրամասների շուրջ:
2021/22 մրցաշրջանում Ռաֆինյան թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում Պրեմիեր Լիգայում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։