«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել «Ֆեյենորդի» պաշտպան Տայրել Մալասիային, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ «Լիոնը» 22-ամյա հոլանդացու համար առաջարկել էր 12 միլիոն եվրո՝ գումարած 3 միլիոն եվրո՝ որպես բոնուս, իսկ ակումբները բանավոր համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկում է «Ֆեյենորդին» 15 միլիոն եվրո գումարած բոնուսներ. Թե որտեղ է ցանկանում խաղալ անձամբ՝ ֆուտբոլիստը, չի հաղորդվում: