«Մանչեսթեր Յունայթեդն» ամառային տրանսֆերային պատուհանում կփորձի ազատվել 7 ֆուտբոլիստներից։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Մերսիսայդցիների դարպասապահ Դին Հենդերսոնը, ամենայն հավանականությամբ, վարձավճարով կտեղափոխվի «Նոթինգհեմ Ֆորեստ», իսկ կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան առաջարկ ունի «Ֆուլհեմից»:
«Յունայթեդը» նախատեսում է նաև բաժանվել Էրիկ Բեյլիից, Ակսել Տուանզեբեից, Աարոն Վան-Բիսակայից, Ալեքս Տելեսից և Անտոնի Մարսիալից: