«Յուվենտուսը» համաձայնել է խզել պայմանագիրը կիսապաշտպան Արոն Ռեմսիի հետ՝ ֆուտբոլիստի առաջարկած պայմաններով, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ թուրինյան ակումբը 31-ամյա ֆուտբոլիստին կվճարի 4 միլիոն եվրո՝ պայմանագիրը վաղաժամ խզելու համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուելսցին հենց այդչափ գումար է պահանջել։
Ռեմսին «Յուվենտուս» է տեղափոխվել 2019 թվականի հուլիսին։ 2021/22 մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել Գլազգոյի «Ռեյնջերսում»: