«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր ակումբ է փնտրում՝ հաղորդում է La Repubblica-ն:
Օրերս պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը ռմբարկույի ծառայություններն առաջարկել է «Ինտերին»:
Միլանյան ակումբը մերժել է առաջարկը, Ռոնալդույի բարձր ֆինանսական պահանջների պատճառով:
2021/22 մրցաշրջանում «կարմիր սատանաների» կազմում 37-ամյա Ռոնալդուն անցկացրել է 39 հանդիպում, և խփել 24 գոլ: