«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ռաֆայել Մարկեսը աշխատանքի կանցնի ակումբի համակարգում

«Բարսելոնայի» և Մեքսիկայի հավաքականի նախկին պաշտպան Ռաֆայել Մարկեսը կվերադառնա կատալոնական ակումբ, հայտնում է Diario Sport-ը։

43-ամյա Մարկեսը  կգլխավորի «Բարսելոնա Բ»-ն, որն այժմ կոչվում է «Բարսելոնա Ատլետիկ»:

«Բարսելոնայի» նախագահ Ժուան Լապորտան լավ հարաբերություններ ունի Մարկեսի հետ և նրան համարում է ակումբի լեգենդ։