«Նիսի» նախկին գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն շուտով կգլխավորի ՊՍԺ-ն։ Այս պաշտոնում նա կփոխարինի Մաուրիսիո Պոչետինոյին, ում հետ պայմանագիրը խզվելու է, հայտնում է Le Parisien-ը։
Միաժամանակ Պոչետինոն կտրականապես հրաժարվել է առաջիկա պաշտոնանկության համար վճարումների հարցում գնալ զիջումների։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա ստանալու է 15 մլն եվրո փոխհատուցում, որից 3-ը՝ կվճարվի արգենտինացի մասնագետի մարզչական շտաբին: