Կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը մոտ ժամանակներս կարող է հեռանալ «Կրասնոդարից»։ Այս մասին հայտնում է РБ Спорт-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Կրիխովյակն այժմ բանակցություններ է վարում «Կրասնոդարի» հետ պայմանագրի խզման շուրջ։ Լեհ կիսապաշտպանն այժմ գտնվում է ռուսական թիմի մարզաբազայում։
Վերջին վեց ամիսների ընթացքում Կրիխովյակը վարձավճարով հանդես է եկել հունական ԱԵԿ-ում։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։