«Ֆուլհեմը» ցանկանում է պայմանագիր կնքել «Ման. Յունայթեդի» ֆուտբոլիստի հետ

«Ֆուլհեմն» առաջարկ է կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրայի վերաբերյալ։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է 26-ամյա բրազիլացու համար վճարել 10 միլիոն եվրո՝ գումարած 3 միլիոն բոնուսներ, հայտնում է UOL-ը։

Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն հավանություն է տվել տրանսֆերին։

Այժմ թիմը, որը վերադարձել է Անգլիայի բարձրագույն Լիգա, պետք է համաձայնության գա անձամբ բրազիլացու հետ։

Պերեյրան 2021 թվականի օգոստոսից վարձավճարով հանդես է եկել «Ֆլամենգոյում»։ Անցկացրած 45 հանդիպումներում նա խփել է 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։