«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն կարող է կարիերան շարունակել Իտալիայում կամ Անգլիայում։
Թվիթերում լրագրող Ռուբեն Ուրիան հայտնում է, որ 27-ամյա ֆրասիացուն հավակնում են գնել «Թոթենհեմը» և «Ռոման»:
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» հույս չի դնում ֆուտբոլիստի վրա և պատրաստ է վաճառել նրա տրանսֆերը:
Լանգլեի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:
2021/22 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։