«Զենիթի» կիսապաշտպան Կլաուդինյոն կարող է կարիերան շարունակել թոփ առաջնությունում

«Զենիթի» կիսապաշտպան Կլաուդինյոյին հավակնում են գնել «Ռոման» և «Մարսելը»: Այս մասին Twitter-ում հայտնել է UOL-ի լրագրող Մաուրո Սեզարը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է եղել նաև Սան Պաուլուն, սակայն ի վերջո հրաժարվել է տրանսֆերի մտքից։

Կլաուդինյոն «Զենիթ» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ 2021/22 մրցաշրջանում նա ՌՊԼ-ում անցկացրել է 23 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Ակումբի հետ բրազիլացին դարձել է Ռուսաստանի չեմպիոն։