«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն հրաժարվել է կատալոնական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց, հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆրանսիացին պատրաստ է դիտարկել այլ ակումբների առաջարկները։
Նշվում է, որ հարձակվողն արդեն տեղեկացրել է ակումբի ֆուտբոլիստներին, որ հեռանալու է ակումբից։
2021/22 մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում կատալոնացիների կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։