Սամուել Ումտիտին կարող է տեղափոխվել մեկ այլ իսպանական ակումբ

«Ժիրոնան» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտի ծառայություններով, հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը ցանկանում են պայմանագիր կնքել 28-ամյա ֆրանսիացու հետ, ով, ամենայն հավանականությամբ, այս ամառ կփոխի ակումբային գրանցումը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ «Բարսելոնան» դեմ չի լինի Սամուել Ումտիտի վաճառքին, քանի որ ակումբի գլխավոր մարզիչ Չավին հույսեր չի կապում նրա հետ։