«Նյուքասլ Յունայթեդը» համաձայնության է եկել «Լիլի» ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ

«Նյուքասլ Յունայթեդը» համաձայնության է եկել «Լիլի» հետ հոլանդացի կենտրոնական պաշտպան Սվեն Բոտմանին ձեռք բերելու շուրջ:

Երկու ակումբները պայմանավորվել են տրանսֆերի գումարի շուրջ՝ 22-ամյա հոլանդացու տրանսֆերի համար «կաչաղակները» կվճարեն մոտ 37 միլիոն եվրո։

«Նյուքասլը» փորձել էր ձեռք բերել ֆուտբոլիստին ձմռանը, սակայն «Լիլը» մերժել էր անգլիական ակումբի երկու առաջարկ։